Թուրքիայի ՊՆ ղեկավարն անդրադարձել է թուրքական բանակի ներկայությանը Սիրիայում
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը օտարերկրյա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում գտնվող թուրքական ռազմական ներկայությանը, գրում է ermenihaber.am-ը:
ԻՆչպես հայտնի է վերջին տարիներին Թուրքիան քրդական ուժերի դեմ մի շարք խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսը դեռևս Սիրիայի նախկին նախագահի ժամանակաշրջանից փաստացի հայտնվել էր թուրքական բանակի վերահսկողության տակ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թուրքիայի զինված ուժերը դուրս կգան Սիրիայից, քանի որ ներկայիս Սիրիայի իշխանություններն ունեն բարիդրացիական հարաբերություններ Անկարայի հետ:
«Թուրքիան կվերագնահատի Սիրիայում իր ռազմական վիճակը, երբ ահաբեկչական սպառնալիքն ամբողջությամբ վերացվի, սահմանների անվտանգությունն ապահովվի, իսկ փախստականներն ապահով վերադառնան իրենց տներ»,-նշել է նա:
Նշենք, որ չնայած քրդական ուժերին հասցված ծանր կորուստներին, նրանք դեռևս Սիրիայի որոշ շրջաններում պահպանում են ներկայություն: