ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը. Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը. Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ «Թուրքիան շարունակում  է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի  պաշտպանության նախարարությունը ՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո:

Ակնկալվում էոր ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակություն աշխարհի 79 երկրներից:

Կանցկացվեն բազմաթիվ բանակցություններկկնքվեն նոր պայմանագրերկցուցադրվեն նոր արտադրանքներ։

  • Կիսվել: