շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մեկնաբանելով իրավիճակը Ուկրաինայում, նշել է, որ  Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում օր առաջ զինադադար հաստատելու օգտին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
 

«Անկարան հանդես է գալիս սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»,-,հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և ամեն առիթով ընդգծում է անհապաղ զինադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը, որը կդադարեցնի արյունահեղությունը և կվերականգնի կայունությունն այդ երկրում։

Հուլուսի Աքարը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, այդ թվում՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում։

«Թուրքական կողմն ակտիվորեն կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ Ուկրաինայի լարված հատվածից Թուրքիայի քաղաքացիներին և ողջ խաղաղ բնակչությանը անվտանգ տարհանելու համար։ Թուրքիան շարունակում է ամեն ինչ անել Սեւ ծովի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, ներառյալ՝ օգտագործելով Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայի (1936թ.) հնարավորությունները»,- ասել է թուրք  նախարարը:

  • Կիսվել: