ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիայի Օրդու քաղաքի ափերի մոտ հայտնաբերվել է ԱՄՆ-ում արտադրված AEGIR անօդաչու ծովային սուզանավ

Թուրքիայի Օրդու քաղաքի ափերի մոտ հայտնաբերվել է ԱՄՆ-ում արտադրված AEGIR անօդաչու ծովային սուզանավ

Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ անօդաչուն գտել են տեղի բնակիչները, ովքեր այդ մասին հայտնել են իշխանություններին: Պարզվել է, որ դա ամերիկյան Sierra Nevada Corporation ընկերության կողմից մշակված AEGIR անօդաչու ծովային սարքն է:

Հետաքննության անցկացումից հետո ԱԾՍ-ն կոչնչացվի ափից 2 ծովային մղոն հեռավորության վրա:

Ինչպես ենթադրվում է՝ անօդաչուն կարող էր օգտագործվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ և չպարզված պատճառներով հոսանքի միջոցով դուրս է բերվել թուրքական ափ: Ավելի վաղ Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել էին նաև պայթուցիկով լիցքավորված նմանատիպ այլ անօդաչու ծովային սարքեր:

  • Կիսվել: