ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայի խորհրդարանը դեռ չի հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկման ժամանակացույցը

Թուրքիայի խորհրդարանը դեռ չի հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկման ժամանակացույցը

Թուրքիայի խորհրդարանը դեռ չի որոշել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկման եւ քվեարկման ժամանակացույցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է օրենսդրական մարմնում արձանագրության գնահատմանը մասնակցող աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ նախագահի ստորագրած արձանագրությունը ներկայացվել է  երկու հանձնաժողովների՝ ազգային պաշտպանության եւ միջազգային գործերի հանձնաժողովների գնահատմանը։ Հիմնական աշխատանքը կատարելու է միջազգային գործերի կոմիտեն։ «Փաստաթուղթը ստացվել է, այն  մեզ մոտ է։ Բայց այն դեռ պետք է մշակվի։ Թե երբ այն կներկայացվի խորհրդարան քննարկման եւ քվեարկության համար՝ դեռ ժամանակացույց կամ ամսաթիվ չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը եւ այն խորհրդարան ներկայացրել հոկտեմբերի 23-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: