երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

Թուրքիայում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

Թուրքիայում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրի հյուսիսում՝ Չորում քաղաքում 3,6 մագնիտուդով երկու ցնցում է  տեղի ունեցել 5 կմ խորության վրա։

Տեղի բնակիչները, զգալով ցնցումները, վազել են փողոց՝ վախենալով շենքերի փլուզումից։

Ըստ թուրք սեյսմոլոգ Սուլեյման Փամպալի՝ մոտ ապագայում Անկարայում և Ստամբուլում կարող են էլ ավելի ավերիչ երկրաշարժեր տեղի ունենալ։ Նա նաև նշել է, որ Ստամբուլը շատ թույլ շենքային ֆոնդ ունի։ Բետոնի որակը, որից կառուցված են շենքերը, շատ ցածր է, բացի դրանից, կոռոզիա է տեղի ունեցել։ Դա նշանակում է, որ ցնցումների դեպքում մոտ 50 հազար շենք կարող է փլուզվել, կանխատեսում է պրոֆեսորը։

Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, հաղորդվել էր, որ Թուրքիայում 5,2 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 22:31-ին:  Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։

  • Կիսվել: