հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են. Պուտին

Թուրքիայի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են. Պուտին

Թուրքիայի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Այս մասին երկուշաբթի Կրեմլում իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ բարձր մակարդակի վրա է և հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության երկար տարիների փորձի վրա, և երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են՛՛:

ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։

՛՛Հատկապես կցանկանայի նշել, որ էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն իսկապես ռազմավարական բնույթ ունի։ «Ռոսատոմ»-ը շարունակում է Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ ՛՛Աքքույու՛՛-ի կառուցումը։ Գազի ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակներում։ Աշխատանքներ են տարվում Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու ուղղությամբ՛՛,-ասել է նա:

ՌԴ նախագահը մատնանշել է Թուրքիայի հետ նաև այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։ ՛՛Մենք դեռ շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ ունենք, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում՛՛,-հավելել է Պուտինը:

  • Կիսվել: