չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թուրքիայի հետ երկխոսության օրակարգն իսկույն պետք է կյանքի կոչել. Անգելա Մերկել

Թուրքիայի հետ երկխոսության օրակարգն իսկույն պետք է կյանքի կոչել. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ երկրների առաջնորդների գագաթաժողովին ընդառաջ ելույթ ունենալով Գերմանիայի դաշնային խորհրդարանում անդրադարձել է Թուրքիայի հետ երկխոսության թեմային, գրում է ermenihaber.am-ը:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ ԵՄ շրջանակներում ընդհանուր շահերի համատեքստում Թուրքիայի հետ համագործակցության զարգացման համար Թուրքիայի հետ երկխոսության օրակարգն անմիջապես անհրաժեշտ է կյանքի կոչել ։

Իր ելույթում Գերմանիայի կանցլեր Մերկելը խնդրեց Եվրոպական խորհրդին և նրա հանձնաժողովին առաջարկություններ ներկայացնել միգրացիայի հարցով առանցքային երկրների հետ գործընկերություն հաստատելու քայլերի վերաբերյալ:

Ըստ Մերկելի՝ ներկա և ապագա միգրացիոն խնդիրների լուծումը հմարավոր կլինի միայն Թուրքիայի հետ երկխոսության միջոցով։

Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ պետք է սահմանվի Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարական շահերի օրակարգ և պահանջել, որ ԵՄ-ն ուղղակիորեն կապ հաստատի Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

  • Կիսվել: