ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի Հաթայ նահանգում  կրկին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ նահանգում կրկին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ նահանգում երեկ կրկին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ինչպես հայտնում են կենտրոնից՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ 10 կմ խորության վրա։

 Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: