Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հանդիպել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրայի, արտաքին գործերի նախարար Ասադ Շեյբանիի և գլխավոր հետախուզության ղեկավար Հյուսեյն Սելամեի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր, գրում է ermenihaber.am-ը:
Բանակցությունների արդյունքում Գյուլերն և Աբու Քասրան ստորագրել է «Համատեղ ուսուցման և խորհրդատվության հուշագիր»: Այս համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների ռազմական հարաբերությունները և գնահատվում որպես նորմալացման գործընթացի ամենակոնկրետ քայլերից մեկը:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն «SANA»-ի տվյալներով՝ համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնել սիրիական բանակի կարողությունները, արդիականացնել նրա ենթակառուցվածքները և աջակցել անվտանգության ոլորտի բարեփոխումների գործընթացին: Նախատեսվում է սիրիական բանակի ուսուցում միջազգային ստանդարտներով և գործառնական պատրաստականության ամրապնդում:


