հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը մեծանում է (տեսանյութ)

Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը մեծանում է (տեսանյութ)

Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Անկարա-Մոսկվա հարաբերություններում, այսպես է ներկայացնում իրավիճակը Euronews-ը:

Նշվում է, որ Միլիոնավոր սիրիացիներ հայտնվել են ռազմադաշտի կենտրոնում: Ռմբակոծություններն Իդլիբում արդեն երեք ամիս է, ինչ չեն դադարում: Մարտերն առավել ակտիվ են դարձել վերջին 48 ժամվա ընթացքում:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի համաձայն՝ ռմբակոծությունների թիրախում են հայտնվել նաև դպրոցներ և հիվանդանոցներ, տասնյակ քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ:

Հաղորդվում է նաև, որ 4 մլն մարդ հայտնվել է անելանելի վիճակում. նրանք գնալու տեղ չունեն, բայց ստիպված են հեռանալ իրենց տներից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ երեք թուրք զինվորական է մահացել Իդլիբում: Վերջինս փետրվարի 26-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն Իդլիբի հարցով, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի 5-ին Ստամբուլում:

 

  • Կիսվել: