շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի կունենա վստահության բարձրացմանը միտված 4-րդ հանդիպումը

Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի կունենա վստահության բարձրացմանը միտված 4-րդ հանդիպումը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 9-ին շաբաթն ամփոփող մամուլի իրազեկման հանդիպում է կազմակերպել, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպումից հետո նախարարության հետո կապ ունեցող աղբյուրները պատասխանել են նաև մի քանի հարցի:

Մասնավորապես Թուրքիայի և Հունաստանի միջև «Վստահության բարձրացման միջոցառումների» խորագրով կազմակերպվելիք թվով 4-րդ հանդիպուման հետ կապված հարցին ի պատասխան, ասվել է, որ այն տեղի է ունենալու Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում նոյեմբերի 13-ին:

Նշվել է նաև, որ դրանց մասնակցելու են զինվորական և քաղաքացիական պատվիրակություններ:

Նման ֆորմատով հանդիպումների անցկացման մասին Թուրքիայի և Հունաստանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 1988-ի մայիսին, որոնք ստորագրվել են երկու երկրների այդ ժամանակ պաշտոնավարող արտգործնախարարների կողմից:

Բացի Թուրքիա-Հունաստան հարաբերություններին առնչվող հարցերից, անդրադարձ են կատարվել Շվեդիայի Հյուսիսատլանտյան Դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու թեմային, ինչպես նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետի Կատար կատարած այցին:

Շվեդիայի անդամակցության հետ կապված նշվել է․ «Մենք ուշադիր հետևում ենք պաշպտանության և անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերին և մեր անվտանգության տեսնակյունից ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները»։

Իսկ Թուրքիայի ԳՇ պետի Կատար կատարած այցի վերաբերյալ նշվել է, որ դրանք երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության բարձրացման և կոորդինացման զարգացման նպատակ են ունեցել:

  • Կիսվել: