չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիայի և Հունաստանի ԱԳ ղեկավարները կքննարկեն երկկողմ խնդիրները

Թուրքիայի և Հունաստանի ԱԳ ղեկավարները կքննարկեն երկկողմ խնդիրները

Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները, այդ թվում Արևելյան Միջերկրականի և Էգեյան հարցի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նշվում է, որ Չավուշօղլուի և Դենդիասի օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանիր մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու և աջակցություն ցուցաբերելու մեջ:

 

  • Կիսվել: