հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայի ԱԳ նախկին նախարարը նոր կուսակցություն է հիմնում

Թուրքիայի ԱԳ նախկին նախարարը նոր կուսակցություն է հիմնում

Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցության ստեղծումից հետո Թուրքիայում 2020 թ. հունվարին կհիմնադրվի ևս մեկ կուսակցություն: Նոր կուսակցության հիմնադիրը Թուրքիայի նախկին արտգործնախարար և փոխվարչապետ Ալի Բաբաջանն է, որը, ինչպես և Դավութօղլուն, իր քաղաքական գործունեության հիմնական մասը ծավալել է Թուրքիայում ներկայումս իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության շարքերում: Վերջերս Բաբաջանը հայտնել էր Էրդողանի կուսակցությունից դուրս գալու և նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, տեղեկացնում է T 24-ը:

Կայքին տված հարցազրույցում նախկին արտգործնախարարը տեղեկացրել է, որ կուսակցության ստեղծման աշխատանքները սպասվածից երկար են տևել և կավարտվեն 2020 թ. հունվարին:

Ըստ Բաբաջանի՝ իր կուսակցության անվանումը որոշելու է ժողովուրդը: Նա ասել է. «Մեր կուսակցությունն ունենալու է շատ լավ կադրեր և չի լինելու «մեկ մարդու կուսակցություն»: Թուրքիան կարիք չունի ևս մեկ «Մեկ մարդու կուսակցության» (ակնարկել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը)»:

  • Կիսվել: