շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան ու Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը 5 մլրդ դոլարի հասցնել

Թուրքիան ու Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը 5 մլրդ դոլարի հասցնել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել «Թուրքիա-Վրաստան միջկառավարական խառը տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստում», գրում է ermenihaber.am-ը:

Ուրալօղլուն, անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, հայտարարել է, որ անցած տարի՝ 2024-ին, Թուրքիա-Վրաստան առևտուրը կազմել է 3.4 մլր դոլար:

«Մենք վճռականորեն աշխատում ենք հասնելու 5 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ունենալու մեր նպատակին»,-հավելել է վերջինս:

 

  • Կիսվել: