կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիան շարունակում է սադրել. Հունաստանի ԱԳ նախարար

Թուրքիան շարունակում է սադրել. Հունաստանի ԱԳ նախարար

Թուրքիան շարունակում է սադրանքներ հրահրել և խախտել Հունաստանի և Կիպրոսի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող ուսումնասիրությունները: Այս մասին ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դենդիասը, մասնավորապես, ասել է. ՛՛Թուրքիան, ցավոք, շարունակում է իր սադրիչ գործողությունները, խախտելով ինչպես Հունաստանի,Կիպրոսի ինքիշխանությունը և իրավունքները: Վերջերս Թուրքիան խոչընդոտներ է ստեղծել հետազոտական նավի աշխատանքի համար։ Այդ պահվածքի հարցը, որն անընդունելի է, մենք շարունակելու ենք հստակ բարձրացնել մեր եվրոպացի գործընկերների առջև և բոլոր միջազգային համաժողովներում՛՛։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, ըստ հունական աղբյուրների, հունվարի 15-ին սահմանապահ պահպանության թուրքական ֆրեգատը ծովում կանգնեցրել է Nautical Geo գիտահետազոտական նավը և պահանջել, որ այն չմտնի հետազոտությունների և աշխատանքների անցկացման շրջան, որը համարվում է Կիպրոսի ջրային տարածքը: Նավի կապիտանը ստիպված է եղել ենթարկվել պահանջներին։

  • Կիսվել: