կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան շարունակում է ԻՊ-ի օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամներին արտաքսել իրենց երկրներ

Թուրքիան շարունակում է ԻՊ-ի օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամներին արտաքսել իրենց երկրներ

Թուրքիան շարունակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամների՝ իրենց երկրներ արտաքսելու գործընթացը, տեղեկացնում է RegionMonitor-ը։

Ահակբեկիչների ցուցակում, որը հրապարակել է Թուրքիայի ՆԳՆ-ն, կան 29 Ադրբեջանի քաղաքացիներ։ Վերջիններիս Թուրքիայի ՆԳՆ կարտաքսի Ադրբեջան։

Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների կողմից կռվում են Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց մեծ մասը մահացել է, բացի այդ՝ այնտեղ են մնացել նրանց ընտանիքները, որոնց մի մասը վերադարձվել է Ադրբեջան։

Նշվում է, որ Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից հրապարակված արտաքսման ցուցակում կան 959 ԻՊ-ականներ։

Թուրքիան շարունակում է ԻՊ-ի օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամներին արտաքսել իրենց երկրներ

  • Կիսվել: