Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Էրդողանը կարևորել է Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը: Նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել առաջնորդների մակարդակով հանդիպումը և հավատում է, որ ռազմական, հումանիտար և քաղաքական ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծումը ճանապարհ կբացի դեպի գագաթնաժողով:
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:


