կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը. Քալըն

Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը. Քալըն

Թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վլադիմիր Պուտինի համաձայնության դեպքում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը:

«Մեր հանրապետության նախագահի առաջարկը՝ Զելենսկու ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար, շատ կարևոր է: Ուկրաինան դրական է վերաբերվում դրան, Ռուսաստանից էլ դրական պատասխան լինելու դեպքում հանդիպումը կկայանա»,- հայտարարել է Քալընը:

Քալընը հայտնել է, որ նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Մինչև այդ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կրեմլում դեռևս հստակություն չկա Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետի հարցում:

  • Կիսվել: