ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիան ողջունել է Սիրիայի աս-Սուեյդա նահանգի «ճանապարհային քարտեզը»

Թուրքիան ողջունել է Սիրիայի աս-Սուեյդա նահանգի «ճանապարհային քարտեզը»

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Հորդանանի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի աս-Սուեյդա նահանգի համար հայտարարված «ճանապարհային քարտեզը», որը նպատակ ունի պահպանել խաղաղությունը, հաստատել կայունություն և կանխել բախումները, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի բոլոր տարրերի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ջանքերին՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, միասնության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքների վրա։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 13-ին բախումներ էին տեղի ունեցել աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև։

 

  • Կիսվել: