շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան նախատեսում է Ադրբեջանում ԱԹՍ արտադրել

Թուրքիան նախատեսում է Ադրբեջանում ԱԹՍ արտադրել

«Բայքար» ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, տեղեկացնում են արբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա ասել է, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները հետաքրքրված են «Akıncı» անօդաչուների արտադրությամբ։

Բայրաքթարի խոսքով՝ իր ներկայացրած ընկերությունն Ադրբեջանում կզբաղվի և՛ անօդաչուների զարգացմամբ, և՛ արտադրությամբ։ Արտադրության մեջ ներգարվված կլինեն նաև ադրբեջանցիներ։

 

  • Կիսվել: