չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին. Էրդողան

Թուրքիան միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին. Էրդողան

Թուրքիան միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին՝ թեկուզ 60 տարվա ուշացումով: Այս մասին Թուրքիայի ՛՛Աքքույու՛՛ ատոմակայան միջուկային վառելիքի մատակարարման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Էրդողանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերոնշյալ արարողությանը մասնակցել են տեսակոնֆերանսի միջոցով:

՛՛Օդով ու ծովով մեր էլեկտրակայանին միջուկային վառելիք մատակարարելով՝ ՛՛Աքքույուն՛՛ ձեռք բերեց միջուկային օբյեկտի կարգավիճակ: Մեր երկիրը, թեկուզ 60 տարվա ուշացումով, միանում է աշխարհի միջուկային տերությունների ակումբին՛՛,-իր ելույթում ասել է Էրդողանը։

«Աքքույու» թիվ 1 էներգաբլոկին մատակարարվել է ռուսական արտադրության միջուկային վառելիք։ Ատոմակայանի կառուցմանը մասնակցում է նաև ռուսաստանյան ՛՛Ռոսատոմ՛՛ պետական կորպորացիան։

 

  • Կիսվել: