կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թուրքիան խախտում է Կիպրոսի օրինական բնակիչների հիմնարար ազատություններն ու իրավունքները. Կիպրոսի նախագահ

Թուրքիան խախտում է Կիպրոսի օրինական բնակիչների հիմնարար ազատություններն ու իրավունքները. Կիպրոսի նախագահ

Թուրքական ներխուժման 51-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի նախագահական պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հանդես է եկել ուղերձով՝ Կիպրոսի խնդրի և դրա լուծման հեռանկարների վերաբերյալ, տեղեկացնում է Euronews-ը։ 

«Օկուպացիայի պատը անանցանելի չէ», - ասել է Կիպրոսի նախագահը՝ կոչ անելով իր համաքաղաքացիներին մնալ լուրջ, համառ, նպատակասլաց և գործին նվիրված։

Ըստ նրա՝ 51 տարի շարունակ Թուրքիան շարունակում է Կիպրոսի Հանրապետության՝ անկախ և ինքնիշխան պետության, ԵՄ-ի և ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքի մեկ երրորդից ավելիի անօրինական ռազմական օկուպացիան՝ հրաժարվելով տրամադրել օկուպացիոն բանակի փաստաթղթերը՝ անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար, ինչը զուտ մարդասիրական հարց է։ 

«Թուրքիան խախտում է Կիպրոսի բոլոր օրինական բնակիչների՝ հույների, թուրք կիպրոսցիների, մարոնիտների, հայերի և լատինացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները», - ասել է Քրիստոդուլիդեսը։

Կիպրոսի նախագահի խոսքով՝ Թուրքիան ընդլայնում է անօրինական գաղութացումը և փոխում Հյուսիսային Կիպրոսի ժողովրդագրական բնույթը, ուժեղացնում է տնտեսական, քաղաքական, կրոնական և սոցիալական մանիպուլյացիաները, հետապնդում է Կիպրոսի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք մնում են օկուպացված տարածքներում։

«Թուրքիան ոչնչացնում է հունական կրոնական և մշակութային ժառանգությունը և թույլ չի տալիս կիպրոսցիներին տեղաշարժվել, հաստատվել և ազատ ապրել իրենց հայրենիքի որևէ մասում»,-նշել է նա:

  • Կիսվել: