կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Ուկրաինա և հանդիպել երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ֆիդանը ծաղիկներ է դրել «Հիշատակի պատի» մոտ։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո կայացել է արտգործնախարարների առանձնազրույցը, գրում է ermenihaber.am-ը:

Կողմերը առանձնազրույցից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ֆիդանը մասնավորապես նշել է. «Մենք մոտենում ենք պատերազմում կարևորագույն ճամփաբաժանի։ Կամ մենք կփակենք աչքերը այս պատերազմի շարունակության վրա, կամ կհասնենք մշտական ​​խաղաղության»։

Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունները նոր երանգ հաղորդեցին դիվանագիտական ​​լուծման որոնմանը և Թուրքիան պատրաստ է հյուրընկալել հաջորդ բանակցությունները։ Անդրադառնալով Ղրիմի թաթարներին՝ նա նշել է, որ ցանկանում են նպաստել Ուկրաինայի վերակառուցմանը և հավելել, որ ուշադիր հետևում են Ղրիմի թաթարներին և Ղրիմի շուրջ զարգացումներին։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի բանակցությունները շարունակվեն Ստամբուլում։

 

  • Կիսվել: