կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել ոչ միայն Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության ոլորտը, այլեւ օրինականացրել է իր միջամտությունն այդ երկրի ներքին գործերին

Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել ոչ միայն Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության ոլորտը, այլեւ օրինականացրել է իր միջամտությունն այդ երկրի ներքին գործերին

Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել ոչ միայն Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ոլորտը, այլև օրինականացրել է իր միջամտությունն այդ երկրի ներքին գործերին, գրում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը:
"Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը լիարժեք կերպով հանձնել է իր ռազմաքաղաքական և դիվանագիտական անկախությունը Թուրքիային, իսկ եթե ավելի ճիշտ, ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։ Պարզ է, որ այս գործընթացը լիովին համապատասխանում է թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ թուրքական գերիշխանության հայեցակարգին։
 
Սակայն պետք է արձանագրել նաև, որ թուրքական կողմը բավականին հետևողական է Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման գործիքների վերահսկման հարցում։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունների միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի ՝ թուրքական ոստիկանական ուժերը իրավունք կստանան օգնություն ցուցաբերել ադրբեջանական Ոստիկանությանը ՝ "կանխելու" որևէ գործընթաց, որը կվտանգի Ադրբեջանի "ներքին կայունությունը"։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ թուրքերն օրինականացրել են իրենց միջամտությունը Ադրբեջանի ներքին գործընթացներին", - գրել է Աբովյանը Facebook-ի իր էջում ՝ հրապարակելով համապատասխան փաստաթուղթ։
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: