ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիան հետամուտ է ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերմանը

Թուրքիան հետամուտ է ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերմանը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որը դիտվում է դաշինքի վերջնական ընդլայնման քայլ, գրում է ermenihaber.am-ը:

Աղբյուրը նշում է, որ 2022-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան զենքի էմբարգոյի վերացման և երկու երկրների կողմից «ահաբեկչական» կազմակերպություններ որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող Գյուլենական շարժման անդամների նկատմամբ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու պայմանագիր է կնքել։

Ստոկհոլմն անցյալ տարի հանել էր ռազմական տեխնիկա Թուրքիա արտահանելու արգելքը։ Իսկ Շվեդիան հունիսին հայտարարել էր, որ պայմանագրի իր մասնաբաժինը կատարել է։ Ընդունել էր հակաահաբեկչական օրինագիծ, որն անօրինական է դարձնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամ լինելը։

Վերջին ամիսներին Շվեդիայի գերագույն դատարանը խոչընդոտել է Անկարայում գյուլենական շարժման մասնակից երկու թուրքերի արտահանձնումը, իսկ վերաքննիչ դատարանը հաստատել է մեկ անձի դատապարտումը, ով փորձել է ֆինանսավորել Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ևս ահաբեկչական համարվող PKK-ին։

Այս ընթացքում կարևոր հարցերի թվում է, թե արդյոք Վաշինգտոնը կհաստատի Անկարային 20 մլրդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների և 79 արդիականացման սարքավորումներ վաճառելու առաջարկը։ Հուլիսին Էրդողանի կողմից Շվեդիայի անդամակցության համար կանաչ լույս վառելուց հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ Կոնգրեսի հետ խորհրդակցելով թույլ կտա F-16 կործանիչների մատակարարումը Թուրքիա։

Էրդողանը նշել է, որ անցյալ ամիս Շվեդիայի անդամակցության հարցն ուղարկել է խորհրդարան, և նշել է, որ Վաշինգտոնը F-16 կործանիչների հարցը կապում է Շվեդիայի անդամակցության հետ։

Բայց Թուրքիան առարկությունների հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսում ՆԱՏՕ-ի ընդլայնման ձգձգման և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով:

  • Կիսվել: