հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան հայտնել է Սիրիայում ՔԱԿ-ի 11 զինյալի ոչնչացման մասին

Թուրքիան հայտնել է Սիրիայում ՔԱԿ-ի 11 զինյալի ոչնչացման մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 զինյալների չեզոքացման մասին:

Մասնավորապես՝ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛Մեր հերոսական թուրքական զինված ուժերը շարունակում են ոչնչացնել ահաբեկիչների օջախները Սիրիայի հյուսիսում։ Չեզոքացվել է ՔԱԿ 11 ահաբեկիչ, որոնք վճռական էին ՛՛Խաղաղության աղբյուր՛՛ և ՛՛Ձիթենու ճյուղ՛՛ գործողության շրջանների վրա հարձակվելու համար:

 

  • Կիսվել: