հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան հայտարարել է, որ չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիան հայտարարել է, որ չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է որ Անկարան չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, գրում է parstoday.ir-ը՝ հղում անելով Sputnik-ին:

TV 100-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որն է ավելի մոտ Թուրքիային՝ ՆԱՏՕ-ն, թե՞ Ռուսաստանը, Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Անկարան չի հրաժարվում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր հիմնական սկզբունքներից: Մենք չենք միանում պատժամիջոցներին՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի դեմ»։

Դիմելով ընդդիմադիր կոալիցիային, Չավուշօղլուն ասել է. «Ինչո՞ւ պետք է միանանք  պատժամիջոցներին: Ո՞րն է այդտեղ մեր շահը: Ինչո՞ւ պետք է հրաժարվել անկախ քաղաքականությունից՝ որոշ մարդկանց հաճոյանալու համար»։

Նշելով, որ Թուրքիան վարում 360 աստիճան արտաքին քաղաքականություն, նա հավելել է. «Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները, իսլամական աշխարհը, Ասիան, Կովկասը, Աֆրիկան և Լատինական Ամերիկան: Մենք ամենուր ենք, և Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր հիմնական սկզբունքներից»:

  • Կիսվել: