շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքն Իսրայելի ինքնաթիռների համար փակելու, Իսրայելի հետ տնտեսական ու առևտրական կապերը խզելու մասին

Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքն Իսրայելի ինքնաթիռների համար փակելու, Իսրայելի հետ տնտեսական ու առևտրական կապերը խզելու մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով իր երկրի խորհրդարանում, հայտարարել է Իսրայելի հետ տնտեսական ու առևտրական կապերը խզելու մասին:

«Մենք որոշել ենք ամբողջությամբ խզել մեր տնտեսական և առևտրային կապերը Իսրայելի հետ և փակել ենք մեր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար»,-նշել է նա:

Իսրայելական ընկերությունները և Իսրայելի օդանավակայանների վարչությունը մինչ այս պահը որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել այս հարցի վերաբերյալ։

  • Կիսվել: