կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին. Էրդողան

Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտին։ Ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում՝ Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել:

«Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի, քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ մեր սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրվի, պատռվի, և այս ֆոնի վրա ձեր իրավապահներն անգործության մատնվեն, մենք այո չենք ասի ձեր մուտքին ՆԱՏՕ։ Միաժամանակ մենք այս հարցում դրական ենք վերաբերվում Ֆինլանդիային, – ասել է Էրդողանը։

 

 

  • Կիսվել: