շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիան Ֆրանսիայից հեղուկ գազ կներմուծի

Թուրքիան Ֆրանսիայից հեղուկ գազ կներմուծի

Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան ֆրանսիական «TotalEnergies» էներգետիկ ընկերության հետ հեղուկ գազի գնման շուրջ համաձայնություն է ձեռք բերել, գրում է ermenihaber.am-ը:  

Մասնավորապես կողմերի միջև 10 տարի ժամկետով կնքված համաձայնագրով ենթադրվում է 2027-ից ի վեր ֆրանսիական ընկերությունից տարեկան 1.6 մլրդ խմ հեղուկ գազ գնել:

Կորպորացիան կկարողանա հեղուկ գազի մի մասը վերցնել ԱՄՆ-ի նավահանգիստներից, իսկ մյուս մասը Թուրքիայում և Եվրոպայում գտնվող տերմինալներից:

Նշվել է նաև, որ բնական գազի ներկրումների համար Թուրքիայի ձեռքբերած պայմանագրերը վերջանում են 2027-ին:

 

  • Կիսվել: