չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Թուրքիան և Իտալիան կշարունակեն ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում. Էրդողան

Թուրքիան և Իտալիան կշարունակեն ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում. Էրդողան

Թուրքիան և Իտալիան կշարունակեն ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ նոր նախագծերի միջոցով: Այս մասին Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կշարունակենք ամրապնդել մեր պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը Իտալիայի հետ, որը զգալի առաջընթաց է գրանցել՝ նոր գործընկերությունների և նախագծերի միջոցով»:

Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը նաև ասել է, որ առաջնորդները երկու երկրների միջև առևտրի տարեկան 40 միլիարդ դոլարի նոր նպատակ են սահմանել։

  • Կիսվել: