հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան և Իսրայելը 1951 թվականից ի վեր առաջին անգամ ավիացիոն համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Իսրայելը 1951 թվականից ի վեր առաջին անգամ ավիացիոն համաձայնագիր են ստորագրել

Իսրայելը և Թուրքիան երկկողմ ավիացիոն համաձայնագիր են ստորագրել, որն իսրայելական ավիաընկերություններին թույլ կտա վերսկսել թռիչքները թուրքական օդանավակայաններ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։

«Երկու շաբաթ առաջ ես այցելել եմ Անկարա և հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Մեր պայմանավորվածության շնորհիվ այսօր Իսրայելի և Թուրքիայի միջև ավիափոխադրումների մասին նոր համաձայնագիր է ստորագրվել»,- նշել է Լապիդը:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը կարևոր հանգրվան կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Իսրայելի և Թուրքիայի միջև նման փաստաթուղթ ստորագրվել է 1951 թ. ի վեր առաջին անգամ։

  • Կիսվել: