ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան չի հրաժարվի Ուկրաինային ԱԹՍ-ների մատակարարումից՝ չնայած Ռուսաստանի դժգոհություններին. Ալթուն

Թուրքիան չի հրաժարվի Ուկրաինային ԱԹՍ-ների մատակարարումից՝ չնայած Ռուսաստանի դժգոհություններին. Ալթուն

Թուրքիան չի հրաժարվի Ուկրաինայի հետ զենքի մատակարարումների ծրագրած գործարքներից, ներառյալ՝ լրացուցիչ անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքը, ինչն առաջացրել է Ռուսաստանի դժգոհությունը:

«Անկարայի և Կիևի միջև ռազմական համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն չի էլ խախտվի՝ ի շահ Մոսկվայի»,- Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի խոսքն է մեջբերել Bloomberg-ը:

«Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի ավելացել է 59%-ով՝ հասնելով 7,1 մլրդ դոլարի: Ոլորտներից մեկը, որտեղ առաջընթաց է գրանցվել, ռազմարդյունաբերությունն է։ Այժմ Ուկրաինան գնել է թուրքական 12 անօդաչու թռչող սարք և երկրի գլխավոր շտաբի պետի մակարդակով մտադրություն է հայտնել գնել նորերը»,- ասել է Ալթունը։

  • Կիսվել: