շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան ԱՄՆ-ից  F-16 կործանիչների վերաբերյալ դրական որոշում է ակնկալում

Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչների վերաբերյալ դրական որոշում է ակնկալում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան արդեն ավելի քան 70 տարի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է եւ իր դաշնակիցներից ակնկալում է կատարել իր պարտավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաեւ ԱՄՆ իշխանություններին՝ F-16 կործանիչների գործարքի համատեքստում։ 

«Մենք 71 տարի ՆԱՏՕ-ի անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները եւ դաշնակիցներից ակնկալում ենք, որ նրանք կկատարեն իրենց պարտավորությունները։ Դատելով Սպիտակ տան եւ Պենտագոնի բոլոր հայտարարություններից՝ Թուրքիային F-16-ի վաճառքի եւ առկա ինքնաթիռների արդիականացման հարցը շարժվում է դեպի դրականը։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի կողմից կան առանձին բացասական արտահայտություններ»,-նշել է Աքարը։ 

Ինչպես նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, Անկարան Վաշինգտոնից եւ Կոնգրեսից ավելի հավասարակշռված մոտեցում է ակնկալում F-16-ի հարցում, քանի որ կործանիչների վաճառքի մասին որոշումը օգուտ կբերի դաշինքին: Նա նաեւ հավելել է, որ գործարքը թուրքական կողմին ավելի ուժեղ կդարձնի, ինչը նշանակում է, որ կօգնի նաեւ ՆԱՏՕ-ին։

  • Կիսվել: