ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Թուրքական ԶԼՄ-ն հրապարակել է Ստամբուլում պայթյունը կազմակերպած կասկածյալի լուսանկարը և հայտնել վիրավորների ճշտված թիվը

Թուրքական ԶԼՄ-ն հրապարակել է Ստամբուլում պայթյունը կազմակերպած կասկածյալի լուսանկարը և հայտնել վիրավորների ճշտված թիվը

Թուրքական OdaTv-ն հրապարակել է մի կնոջ լուսանկար, որը կարող է մասնակցած լինել Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։

Նշվում է, որ այդ կինը փաթեթ է թողել Իսթիքլալ փողոցում, որն ավելի ուշ պայթել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից ՛՛ահաբեկչության հոտ է գալիս՛՛: Նա նշել էր, որ կա վեց զոհ ու 53 վիրավոր, սակայն ժամեր անց հրապարակվել է վիրավորների նոր թիվ՝ 81:

  • Կիսվել: