Թուրքական իշխանությունները նախաձեռնում են Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը. աղբյուր
Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը Թուրքիայում, սակայն կոնկրետ որոշում դեռ չկա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան կարող է «հարմար հարթակ» դառնալ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի համար․ Անկարան կազմակերպչական և միջնորդական փորձ ունի։


