ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել

Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել

Զավթիչ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ռմբակոծության թիրախ է դարձել տեղի հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցում գտնվողներին տարհանելու նպատակով շենքին մոտեցող բնակիչները ևս հայտնվել են թուրքական ինքնաթիռների թիրախում։ Ռմբակոծիչների ակտիվության պատճառով մարդկանց տարհանել չի հաջողվել։

Ռմբակոծության հետևանքով վիրավորներ կան։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

  • Կիսվել: