կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքական դատարանը կալանքի տակ է թողել իրավապաշտպան Օսման Քավալային

Թուրքական դատարանը կալանքի տակ է թողել իրավապաշտպան Օսման Քավալային

Թուրքական դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել իրավապաշտպան Օսման Քավալային կալանքի տակ թողնելու մասին, հաղորդում է NTV-ն։

Քավալան ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը նրան ազատազրկելու որոշում է կայացրել «սահմանադրական կարգը փոխելու եւ գործող իշխանությանը հեռացնելու փորձի համար»։ 

Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները կոչ են արել ազատ արձակել Քավալային, որից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է ԱԳՆ-ին դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարել։ Ավելի ուշ այդ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունները հայտարարել են Թուրքիայի ղեկավարության օրենքներն ու որոշումները հարգելու մտադրության մասին։ Դրանից հետո ճգնաժամը վերացել է։  

  • Կիսվել: