հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թուրքական Baykar-ը եկող տարի նոր անօդաչու մարտական ինքնաթիռի արտադրություն կսկսի

Թուրքական Baykar-ը եկող տարի նոր անօդաչու մարտական ինքնաթիռի արտադրություն կսկսի

ТВ-2 անօդաչուներ արտադրող թուրքական Baykar պաշտպանական ընկերությունը մտադիր է հաջորդ տարի սկսել իր նոր անօդաչու մարտական ինքնաթիռի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը, տեղեկացնում է Reuters-ը:

Նոր անօդաչուն կկոչվի Kizilelma:

15 մետրանոց ռեակտիվ շարժիչով անօդաչուի մշակման ղեկավար Բայրաքթարն ասել է, որ այն մշակված է որպես բարձր ինքնավար օդ-օդ դասի մարտական մեքենա:

Kizilelma-ն իր առաջին թռիչքը կատարել է դեկտեմբերին, եւ այս ամիս սկսվել են թռիչքային փորձարկումները այլ Baykar անօդաչուի հետ։

 

  • Կիսվել: