հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Թուրքական ավիաուղիները» թռիչքների չեղարկումը երկարաձգել է մինչև մայիսի 28-ը

«Թուրքական ավիաուղիները» թռիչքների չեղարկումը երկարաձգել է մինչև մայիսի 28-ը

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքների չեղարկման ժամանակահատվածը երակարաձգել է մինչև մայիսի 28-ը։ Նշվում է, որ այդ որոշումը տարածվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին թռիչքների վրա, գրում է ermenihaber.am-ը: 

Եվրոպայի ամենամեծերից մեկը հանդիսացող Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունն ավելի վաղ հայտնել էր մինչև մայիսի 1-ը արտասահմանյան թռիչքները լիովին կասեցնելու և երկրի ներսում միայն որոշ խոշոր քաղաքների միջև հատուկ թույլտվությամբ չվերթներ իրականացնելու մասին։

  • Կիսվել: