շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքական արտադրության KAAN կործանիչը՝ ամերիկյան F-35-ի մրցակից

Թուրքական արտադրության KAAN կործանիչը՝ ամերիկյան F-35-ի մրցակից

Ամերիկյան «Newsweek» պարբերականը գրում է, որ թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչները կարող են մրցել ամերիկյան F-35-երի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական մամուլում էլ ընդգծվում է, որ տեղական արտադրության կործանիչը ոչ միայն թուրքական, այլև զենք-զինամթերքի համաշխարհային շուկաներում է ուշադրության արժանանում:

Նույնիսկ շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչի ավելի հասանելի այլընտրանքը լինել:

Նշենք, որ Թուրքիան Ինդոնեզիայի հետ 48 կործանիչի արտահանման շուրջ համաձայնագիր է ստորագրել:

 

  • Կիսվել: