չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Թուրք զինվորները օկուպացրել են Կիպրոսի Հանրապետության 36%-ը». Մենենդես

«Թուրք զինվորները օկուպացրել են Կիպրոսի Հանրապետության 36%-ը». Մենենդես

ԱՄՆ սենատի անդամ Բոբ Մենենդեսն օգոստոսի 24-ին անդրադարձել է վերջերս Կիպրոս կղզում տեղի ունեցած միջադեպին:

«Մինչ այսօր (նկատի է ունեցել 1974-ի օկուպացումը-խմբ) 40.000 թուրք զինվորականի կողմից Կիպրոսի Հանրապետության 36 տոկոսի անօրինական օկուպացման հետևանքով այս տեղը վերածվել է աշխարհի ամենառազմականացված տեղերից մեկի»:

Բացի այդ, դեպքից անմիջապես հետո Կիպրոսի Հանրապետություն մեկնած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ շարունակելու է իր պայքարը այնքան, մինչև որ Կիպրոսում գտնվող թուրք զինվորները կղզուց դուրս բերվեն:

Մենենդեսի նման հայտարարությունները թուրքական մամուլում որակվել են որպես «սադրիչ» հայտարարություններ, ինչպես նաև ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ ԱՄՆ Սենատի անդամը թուրք զինվորականներին կոչել է «օկուպանտ»:

Թուրքական մեդիայում Մենենդեսը բնութագրվել է որպես անձ, ով հայտնի է հակաթուրքական դիրքորոշմամբ:

  • Կիսվել: