երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենենդեսն ու Պադիլլան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցչին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Մենենդեսն ու Պադիլլան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցչին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան Լեռնային Ղարաբաղի հարցով պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին: 

Նրանք կոչ են արել ԱՄՆ մշտական ներկայացուցչին համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա՝ ԼՂ շրջափակումը վերացնելու համար, ինչպես նաև կանխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանն ուղղված համակարգված ջանքերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:

  • Կիսվել: