կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թուրք-իրաքյան կեսդարյա նավթային համաձայնագրի ժամկետը լրանում է

Թուրք-իրաքյան կեսդարյա նավթային համաձայնագրի ժամկետը լրանում է

Թուրքիայի և Իրաքի միջև 52 տարի առաջ կնքված նավթային համաձայնագրի ժամկետը լրանում է։ Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում այս մասին հրապարակվել է հայտարարություն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Թուրքիայի ու Իրաքի միջև 1973-ի հուլիսի 27-ին ստորագրված համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026-ի հուլիսի 27-ին։ Ըստ այդմ՝ երկու երկրների միջև կես դար առաջ ստորագրված նավթային համաձայնագիրը և դրան կից բոլոր լրացուցիչ փաստաթղթերը, արձանագրությունները և երկարաձգումներն իրենց իրավական ուժը կկորցնեն 2026-ի հուլիսի 27-ը։

Վերոհիշյալ համաձայնագիրը տարիների ընթացքում թարմացվել է՝ ներառելով տարբեր արձանագրություններ՝ առաջացած կարիքները բավարարելու համար։ Վերջին անգամ երկարաձգվել է 2010-ին՝ 15 տարով։

 

  • Կիսվել: