հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծեծկռտուք Երուսաղեմում․ իսրայելցի ծայրահեղականները հարձակվել են հայապատկան ռեստորանի վրա (տեսանյութ)

Ծեծկռտուք Երուսաղեմում․ իսրայելցի ծայրահեղականները հարձակվել են հայապատկան ռեստորանի վրա (տեսանյութ)

Երուսաղեմում հունվարի 26–ին մոտ 30–ից 40 հրեա ծայրահեղականներ հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկանող ռեստորանի վրա, վնասել գույքը, բղավել «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին»։

Մոտ 5 րոպե տեւած միջադեպի հետեւանքով մարմնական վնասվածք ստացողներ չեն եղել, վնասվել է միայն գույքն ու սպասքը։

Ծայրահեղականները գոռացել են «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին», տարբեր վիրավորանքներ հնչեցրել, որից հետո սկսել են բացօթյա տարածքում տեղադրված սեղաններն ու աթոռները շուռ տալ: ռեստորանի աշխատողները փորձել են հեռացնել նրանց, մինչև հասել է ոստիկանությունը, որից հետո հրեա ծայրահեղականնեիրը փախել են:

Նույն գիշերը բողոք է ներկայացվել ոստիկանություն։ 2–3 ծայրահեղական բերման է ենթարկվել,  նրանք այսօր պետք է ազատ արձակվեին, սակայն ոստիկանությունը շարունակելու է գործողությունները՝ դեպքի բացահայտման ուղղությամբ:

  • Կիսվել: