կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Օգոստոսի 14-15-ը Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 55-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է Տրիպոլիի շտապ բժշկության եւ աջակցության կենտրոնի ներկայացուցիչը՝ եւս 146 մարդ վիրավորվել է:

Նշվում է, որ բախումները Տրիպոլիում ամենալուրջն են եղել վերջին տարիներին եւ դադարել են երեքշաբթի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ մի խմբավորում հետ է վերադարձրել մրցակից խմբավորման ղեկավարին:

Հենց վերջինիս ձերբակալությունն էր հրահրել ռազմական գործողությունները։

 

  • Կիսվել: