Թրափը շուտով կառաջադրի Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նախագահի թեկնածուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կառաջադրի իր թեկնածուին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հաջորդ նախագահի պաշտոնում:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Թրամփը մշտապես քննադատում է Դաշնային պահուստային համակարգի ներկայիս ղեկավար Ջերոմ Փաուելին՝ նրանից պահանջելով իջեցնել բազային տոկոսադրույքը: Անցյալ տարվա դեկտեմբերից ԴՊՀ-ն պահպանել է տոկոսադրույքը տարեկան 4.25-4.5 տոկոսի սահմաններում։
ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Փաուելի ծառայության ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսին։ ԴՊՀ-ի հաջորդ նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը, Քևին Ուորշը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում, իսկ ավելի ուշ՝ ընդգրկվել Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդում։ Այս պաշտոնի մյուս հավակնորդների թվում է նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: Կիրակի Թրամփը լրագրողներին ասել է, որ կհայտարարի նաև ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրության բյուրոյի նոր ղեկավարի թեկնածուի անունը։ Ուրբաթ նա աշխատանքից ազատել է բյուրոյի ղեկավար Էրիկա Մաքէնթարֆերին, երբ հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տվել ամերիկյան աշխատաշուկայի կտրուկ թուլացում:


