շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել

Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով մի շարք երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի համար նոր մաքաստուրքեր են սահմանվել, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ Թուրքիայի համար ԱՄՆ ներմուծումներ իրականացնելու դեպքում սահմանվել է 15 տոկոս հավելյալ մաքսատուրք:

Նմանատիպ մաքսատուրքեր, սակայն արդեն ավելի բարձր տոկոսներով կիրառվել են Հնդկաստանի (25%), Թայվանի (20%) և Հարավաֆրիկյան Հանրապետության (30%) նկատմամբ:

Նշենք, որ նոր մաքսատուրքերից անմասն չեն մնացել Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Սիրիան և Կանադան:

 

  • Կիսվել: