Թրամփը պատասխանել է Մեդվեդևի հայտարարություններին
Հաշվի առնելով Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, եթե այդ անհամարժեք և հրահրող խոսքերն ավելի լուրջ լինեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
՛՛Խոսքերը մեծ նշանակություն ունեն և հաճախ կարող են հանգեցնել ոչ կանխամտածված հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ այդպես չի լինի՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել էր. ՛՛Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր կամ 10…
Նա պետք է հիշի երկու բան՝ 1. Ռուսաստանը Իսրայել չէ և նույնիսկ Իրան չէ։
2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և պատերազմի քայլ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով՛՛:



